-
12.02.2017|
11:58
Բելառուսի նախագահի գավաթի խաղարկությունում, որը միաժամանակ աշխարհի գավաթի փուլային մրցաշարերից մեկն է, լավ մասնակցություն ունեցան հայազգի սամբիստները:
-
11.02.2017|
15:48
BBC-ն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին։ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալ է Յուրգեն Կլոպին «Օլդ Տրաֆորդ»-ում ունեցած դժվարին պահերին տված խորհուրդների համար:
-
11.02.2017|
15:16
Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Անգլիայի բարձրագույն խմբի առաջնության՝ պրեմիեր լիգայի, հերթական տուրը: Առանձնակի անհամբերությամբ է սպասվում «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» դիմակայությունը: Երկու թիմերն էլ պայքարում են ոչ միայն եվրոգոտում մնալու, այլև չեմպիոնական մրցավազքից դուրս չմնալու համար:
-
10.02.2017|
12:30
Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար Արգենտինայի առաջնության հինգերորդ դիվիզիոնում հանդես եկող «Սենտենարիո դե Նեուկեն» ֆուտբոլային ակումբը մարզիկների համազգեստի վրա դաջել է իր հիսուն հովանավորների լոգոտիպը:
-
10.02.2017|
12:28
ՈՒկրաինացի ֆուտբոլիստ Ռոման Զոզուլյայի ու իսպանական «Ռայո Վալեկանոյի» երկրպագուների կոնֆլիկտը (ֆուտբոլիստը մեղադրվում է նացիզմի քարոզման մեջ) սկսում է ձեռք բերել միջազգային բնույթ: Գործին արդեն խառնվել են դիվանագիտական կորպուսները:
-
10.02.2017|
12:27
Անգլիայի առաջնության յոթերորդ լիգայում հանդես եկող «Բարտոն Ռովերս» թիմի ղեկավարությունը ձմեռային պատուհանում արել է յուրօրինակ գնում՝ ֆուտբոլիստի փոխարեն ձեռք բերելով փոցխ: Գնումն արժեցել է 6,99 ֆունտ ստեռլինգ:
-
10.02.2017|
12:25
«Բարսելոնը» մտադիր է բողոքարկելու Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում Լուիս Սուարեսի ստացած կարմիր քարտը: Թիմում համոզված են, որ հարձակվողի կողմից խախտումը միտումնավոր չի եղել: Հաղորդվում է, որ խնդրի վիճարկումը կլինի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում:
-
10.02.2017|
12:23
Ֆուտբոլային մարզազգեստների վաճառքի ցուցանիշով (2016 թ.) անգլիական «Մանչեստր Յունայթեդն» առաջին տեղն է զբաղեցնում Եվրոպայում: Ակումբը դրանցից վաճառել է 2850000 հատ, որը մոտ 850 հազարով ավելի է «Ռեալի» իրացրածից: Երրորդը «Բարսելոնն» է՝ մեկ միլիոնից փոքր-ինչ ավելի:
-
10.02.2017|
12:22
Եկող շաբաթից մեկնարկում են Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների փլեյ օֆ փուլի խաղարկությունները: Ֆուտբոլասերը կրկին մասն է դառնում համաեվրոպական մեծ տոնահանդեսի, սակայն այնպես էլ չէ, որ ֆուտբոլային գերտերությունների ներքին առաջնությունները կամ գավաթի համար մրցակցությունները պակաս դիտարժան են:
-
09.02.2017|
15:42
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման ու զարգացման նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել մարզպետարանների ու համայնքների ենթակայությամբ գործող մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության կազմակերպման արդյունավետությունը: